Փաշինյանին շանտա՞ժ են արել. տարածքների զիջում պատերազմից հետո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Հայաստանի իշխանությունները Բաքվի ռազմական շանտաժի արդյունքում են 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատումից հետո նոր տարածքներ զիջել Ադրբեջանին: Երեկ խորհրդարանում Փաշինյանի արած հայտարարությունից հետո նման կարծիքներ են հայտնում փորձագիտական շրջանակները:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը մի քանի օր է՝ պնդում է, թե եռակողմ հայտարարության առաջին կետով ամրագրվել է, որ պատերազմի կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, այնինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին նոր տարածքներ են զիջել:

Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ոչ միայն չհերքեց այս տեղեկությունը, այլև հայտարարեց, որ նահանջի որոշումն ինքն է կայացրել՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկումների արդյունքում:

Նիկոլ Փաշինյանի որոշումը հայկական Զինված ուժերին փոխանցել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Զորքերի նահանջի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կմ-ոց հատվածը: Հիշեցնենք, որ ճանապարհի՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած հատվածում աղմկահարույց մի քանի միջադեպեր գրանցվեցին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Փաշինյանը որոշում կայացնելուց առաջ ԱԽ նիստ չի հրավիրել, բայց խորհրդի անդամների հետ հարցը քննարկել է: Գրիգորյանը Փաշինյանի որոշման հիմքերը չբացահայտեց՝ դրանք համարելով ռազմական գաղտնիք:

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը նշում է՝ խաղաղ ճանապարհով հանձնելով հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ Հայաստանի իշխանությունները ենթարկվել են ռազմական շանտաժի:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ այն տարածքներից, որտեղից դուրս են եկել հայկական զորքերը, Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ տարածքում չեն եղել, ուստի Բաքուն այդ հարցը կլուծեր ռազմական ճանապարհով, եթե լիներ Հայաստանի դիմադրությունը:

Հարցին՝ արդյո՞ք չի խախտվել նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, որի համաձայն՝ կողմերը պետք է դադարեցնեին մարտական գործողությունները և մնային իրենց զբաղեցրած դիրքում, Տիգրան Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանն այդ շրջանում խոսել է վերջնագրերի, այլ ոչ թե իրավական լեզվով:

Արման Մելիքյանի խոսքով էլ՝ հայկական կողմը զիջել է այն տարածքները, որոնք ներառված էին Արցախի յոթ շրջաններում, և որոնք պետք է փոխանցվեին Ադրբեջանին:

Վերլուծաբանների խոսքով՝ եթե Հայաստանը խաղաղ ճանապարհով չզիջեր այդ տարածքները, ապա պատերազմը կվերսկսվեր, իսկ Հայաստանը նոր մարտական գործողությունների ներուժ չուներ, քանի որ ռուսական կողմից էլ բարձր մակարդակով օգնության մերժում էր փոխանցվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան