Թուրքիան Սիրիայի հյուսիսում երկու ռազմական գործողության է պատրաստվում․ բանակը լիարժեք մարտական վիճակում է․ աղբյուր

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքական բանակը երկու գործողություն է ծրագրում Սիրիայում՝ Իդլիբ նահանգում և երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ռազմական գործողության հետ կապված բանակը գտնվում է լիարժեք մարտական պատրաստության վիճակում։ Այդ կապակցությամբ զինված կազմավորումները մի քանի ուղղությունների են բաժանվել Իդլիբ նահանգում, ինչպես նաև Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող բնակավայրերում։

Սիրիայի հյուսիս-արևելքում դիմադրություն է ծրագրվում արաբա-քրդական բանակի դեմ, հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Սիրիական աղբյուրի տվյալներով՝ թուրքական մարտական ուժերը ժամանել են հյուսիսարևմտյան Հասակե նահանգի Ռաս ալ-Այն քաղաք։ Աղբյուրները պնդում են, որ տարբեր ռազմատեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ են տեղակայվել տարածաշրջանում։

Ըստ գործակալության՝ թուրքերը համալրումներ են ուղարկել Անկարայի կողմից վերահսկվող սիրիական ընդդիմությանն աջակցելու համար, թուրք-սիրիաական սահմանի հատման ժամանակ գրանցվել են Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի ակտիվ թռիչքներ։ Սրա հետ մեկտեղ, սիրիական Ռաս ալ-Այն քաղաքն արդեն գտնվում է թուրքական կողմի վերահսկողության տակ։

Տաթև Ֆռանգյան