Աստված տա, որ տարածաշրջանի մյուս խաղացողները ևս լսեն Իրանի կարծիքը․ Արմեն Սարգսյան

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին.։ Ստորև ներկայացնում ենք Հայաստան-Իրան հարաբերությունների մասին հարցերն ու պատասխանները․

Իլյա Դորոնով – Հարցնեմ Իրանի մասին: Մեկ տարի առաջ մենք այդ երկրի մասին չէինք լսում, իսկ այսօր Իրանը ևս նշանակալի դեր է սկսել ունենալ: Հայաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, որոնք ավելի սերտ են դարձել, քան մեկ տարի առաջ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Նախ, ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հետ չհամաձայնել: Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ լավ են եղել: Այդ երկրի կառավարությունը նաև ֆինանսապես է աջակցել հայկական հոգևոր և մշակութային կենտրոնների պահպանությանը, ի տարբերություն Թուրքիայի: Եվ ասել, որ մեր հարաբերություններն ավելի լավն են դարձել…

Իլյա Դորոնով – Ամեն դեպքում, տպավորություն կա, որ այս պատերազմից հետո այդ հարաբերություններն ավելի սերտ են դարձել:

– Իրանը մեր հարևանն է: Այն, ինչ կատարվում էր Հայաստանի հարավում պատերազմի ընթացքում, անմիջական կապ ունի Իրանի հետ: Այդ հատվածը սահմանակից է Իրանին, և զարմանալի կլիներ, եթե Իրանն ընդհանրապես ոչինչ չխոսեր այդ մասին:

Իլյա Դորոնով – Կարծում եմ՝ Իրանին նաև շատ անհանգստացնում է Թուրքիայի տեղակայումը:

– Իրանին շատ բաներ կարող են անհանգստացնել, ուստի դա իրենց իրավունքն է՝ հայտնել իրենց կարծիքը, իսկ մենք պետք է ականջալուր լինենք դրան: Աստված տա, որ տարածաշրջանի մյուս խաղացողները ևս լսեն այդ կարծիքը:

Հարցն այն է, որ պատերազմից հետո շատերը սկսեցին խոսել, որ պատերազմի ժամանակ շատ դժվար էր ստանալ միջազգային աջակցություն տարբեր կազմակերպությունների, պետությունների կողմից, որոնք ակտիվորեն կսկսեին պաշտպանել պատերազմը դադարեցնելու գաղափարը: Իհարկե, կային երկրներ, որոնք շատ բարեկամական էին, ինչպես Ֆրանսիան, որն անհանգստանում էր և այդ ամենն ի ցույց էր դնում: Սակայն ակտիվության առումով նույնը չեմ կարող ասել մյուս եվրոպական երկրների մասին: Իսկ արդեն պատերազմից հետո բոլորը սկսեցին ակտիվորեն խոսել: