Սուդանի ռազմական ղեկավարությունը պաշտոններից ազատել է ցուցարարներին համերաշխություն հայտնած դիվանագետներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Սուդանում ռազմական հեղաշրջումից հետո, որի արդյունքում տապալվել է քաղաքացիական կառավարությունը, բանակային հրամանատարությունը դադարեցրել է 6 երկրներում իր դեսպանների լիազորությունները, այդ թվում՝ ԵՄ անդամ մեկ երկրում։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին։

ԵՄ-ում Սուդանի դիվանագիտական ներկայացուցչի հետ միասին պաշտոններից հեռացվել են ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում և Կատարում դեսպանները, ինչպես նաև Ժնևում Սուդանի առաքելության ղեկավարը։

Նշենք, որ Սուդանի մի շարք դիվանագետներ դատապարտել են ռազմական հեղաշրջումը և համերաշխություն հայտնել ցուցարարներին, որոնք փորձում են դիմակայել զինվորականներին։

«Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը և լիակատար աջակցությունը Սուդանի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության և արդարության, ինչպես նաև երկրում մշտական ժողովրդավարական համակարգի ստեղծմանն անցնելու գործընթացին»,- ասված է Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Կատարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում Սուդանի դեսպանների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Sudan Tribune-ը։

Շաբաթներ շարունակ թեժացող ճգնաժամի պայմաններում զինվորականները հոկտեմբերի 25-ին Սուդանում գրավել են իշխանությունն ու երկրում արտակարգ դրություն մտցրել։ Պուտչիստների առաջնորդ, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է կառավարության և, այսպես կոչված, Ինքնիշխան խորհրդի լուծարման մասին, որը վերահսկում էր երկրի ժողովրդավարացման գործընթացը և ներառում ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց։ Նա խոստացել է, որ զինվորականները կշարունակեն երկրի անցումը դեպի ժողովրդավարություն, քանի դեռ չի ընտրվել քաղաքացիական կառավարություն։

Գեներալն ընտրություններ է նշանակել 2023 թվականի հուլիսին։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարել են, որ «շարունակում են ճանաչել Սուդանի պաշտոնանկ արված վարչապետ Աբդուլլահ Համդուկին և նրա կաբինետը՝ որպես անցումային կառավարության սահմանադրական առաջնորդներ»:

Նրանք հանդիպում են պահանջել Համդուկի հետ, որին, ըստ վարչապետի գրասենյակի, չորեքշաբթի զինվորականները տուն են վերադարձրել ուժեղ հսկողության ներքո։ Համդուկը ձերբակալվել էր երկուշաբթի և տեղափոխվել անհայտ վայր այն բանից հետո, երբ հրաժարվել էր ստորագրել պուտչիստներին աջակցող հայտարարություն:

Ի պատասխան զինվորականների գործողությունների՝ Սուդանի արհմիությունների ասոցիացիան (SPA) ժողովրդին համընդհանուր գործադուլի և քաղաքացիական անհնազանդության կոչ է արել։ Սուդանի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են սկսել։ Խարթումի փողոցներում բարիկադներ են տեղադրվում։ Հաղորդվում է զինվորականների և ցուցարարների միջև զանգվածային բախումների մասին։

Տաթև Ֆռանգյան