Փաշինյանին սիրով հեռացնելու ենք և պատասխան են տալու բոլորը, ովքեր կարծում են՝ իշխանությունը հավերժ է. Աղվան Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

«Մենք իր հետ խոսելու բան չունենք, մենք մի նպատակ ունենք՝ այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են արձագանքում կարոև խնդիրների շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ նստել, քննարկելու առաջարկին:

Նա հիշեցրեց, որ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում դարձյալ հարցադրում է հնչել, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԳ նախարարը չեն այցելում Արցախ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո Իլհամ Ալիևն արդեն 15 անգամ այց է կատարել Արցախից բռնազավթած տարածքներ։

««Հայաստան» խմբակցությունը երեկ արդեն հայտարարել է, որ քեզ հետ խոսելու բան չունենք, քեզ հեռացնելու ենք»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են հեռացնելու, Վարդանյանը պատասխանեց. «Սիրով»։ Վարդանյանի խոսքով՝ պատասխան են տալու բոլորը, ովքեր կարծում են՝ իշխանությունը հավերժ է:

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է. «Վախն այնքան խորն է նստած այս մարդու մեջ, որ չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին»։

Մանրամասները՝ տեսանյութում: