Ֆրանսիան Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված առևտրի մեջ

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիան Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված առևտրի մեջ։ Լուկաշենկոյի հարազատները նպատակաուղղված կերպով կազմակերպում են Բելառուս ժամանող ներգաղթյալների ուղևորությունները դեպի Եվրամիության երկրների հետ սահմաններ։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ չնշելով կոնկրետ անուններ։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմի նպատակը ԵՄ-ն թուլացնելն ու պառակտելն է։

«Լուկաշենկոն ցանկանում է Եվրամիությանը թակարդի մեջ գցել՝ պնդելով, որ Եվրոպան խախտում է սեփական սկզբունքները»,- ասել է Բոնը։

Ֆրանսիացի դիվանագետը հորդորել է գործել «վճռական և մարդկայնորեն» լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակում։

Հիշեցնենք՝ մայիսին Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլևս հետ չի պահի ներգաղթյալներին ԵՄ երկրներ հետագա ճանապարհորդությունից: Դրանից հետո անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել է, առաջին հերթին՝ դեպի Լիտվա և Լեհաստան։ Լեհաստանի և Բելառուսի սահմանին կոնֆլիկտի հետևանքով մի քանի ներգաղթյալ արդեն մահացել է։

Բրյուսելը Մինսկին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի միտումնավոր հրահրման մեջ՝ ի պատասխան այն պատժամիջոցներին, որոնք Եվրոպան սահմանել է Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։

Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել էր, որ Եվրամիությունը պատրաստ է դիմակայել «հիբրիդային հարձակմանը», որի համար Բելառուսի իշխանություններն օգտագործում են ներգաղթյալներին։ ԵՄ-ն պատրաստում է պատժամիջոցների հինգերորդ փաթեթը Լուկաշենկոյի ռեժիմի դեմ՝ միգրանտներին Եվրամիության դեմ որպես գործիք օգտագործելու պատճառով։

Տաթև Ֆռանգյան