Վերականգնողական ծառայություններն ու աջակցող միջոցները պետք է հասանելի լինեն բոլորին․ ԱՀԿ ներկայացուցիչը՝ ՀՀ-ում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։

Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա ներկայումս Հայաստանում իրականացվող դասընթացի կարևորությունը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակն ու բարելավել նրանց կենսապայմանները։  Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանում Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ներդրման գործնական քայլերի, միջազգային պրակտիկայի վրա հիմնված գնահատման չափորոշիչների կիրառման կարևորությունը։

«Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում մեզ համար առաջնահերթ է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության աստիճանի ճշգրիտ գնահատման ապահովումը։ Մեզ համար կարևոր է իմանալ, որ քաղաքացուն տրամադրված աջակցող միջոցն իր կարիքներին համապատասխան է»,- նշել է նախարարի տեղակալը։

Վերջինս անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար փոքր տների մոդելի ներդրմանն, անկախ կենտրոնների ստեղծմանը, երեխաների պալիատիվ խնամքի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի։

Սաթիշ Միշրան շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ ամբողջական և համապարփակ տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ․ «Մենք ևս համակարծիք ենք, որ վերականգնողական ծառայություններն ու աջակցող միջոցները պետք է հասանելի լինեն բոլորին և հատկապես նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք հաջողությամբ համագործակցել ենք տարածաշրջանի մի շարք երկրների հետ՝ մեր ներդրումն ունենալով այս կարևոր գործընթացում։ Լիահույս եմ, որ ձեզ հետ հետագա համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա ոլորտի զարգացման գործում»։