Ադրբեջանցի գեներալին Բաքվի դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Այսօր ավարտվել է ադրբեջանցի գեներալ, կորպուսի նախկին հրամանատար Ռովշան Աքպերովի գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ռազմական դատարանը հնչեցրել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի դատավճիռը։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 12․1, 120․2․2 հոդվածներով՝ դիտավորյալ սպանություն այլ երկրի տարածքում, միաժամանակ՝ հանել 12․1, 221․3 հոդվածներն ու դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման։

Դատախազն առաջարկել է Աքպերովին 11 տարվա ազատազրկման դատապարտել։ Ինքը՝ Աքպերովը, չի ընդունել առաջադրված մեղադրանքն ու խնդրել արդարացնել իրեն։

Դատարանը նաև որոշում է կայացրել Աքպերովից 40 հազար մանաթ գանձել՝ հօգուտ տուժողի իրավահաջորդ Ֆադայ Ալիևի։ Միաժամանակ, սակայն, դատարանը Աքպերովին չի զրկել զինվորական, ինչպես նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչումից, որը նրան շնորհվել է 1994 թվականին։

Մեղադրանքի համաձայն՝ 2001թ․ մայիսի 31-ին Ռովշան Աքպերովի ու ձեռնարկատեր Էլչին Ալիևի միջև Կիևում «Սիկորա» ռեստորանի դիմաց ծագած վեճի արդյունքում Ալիևը սպանվել է դանակի հարվածից։

Նշենք, որ այս տարիներին Ադրբեջանի իշխանություններն անտեսում էին այս հանցագործությունը՝ չնայած սպանվածի հարազատների բազմաթիվ բողոքներին ու դիմումներին։

Աքպերովը ձերբակալվեց այս տարվա մարտին և մինչ օրս անհայտ է, թե ինչո՞ւ ադրբեջանական իշխանությունները որոշեցին նրա հետ հաշվեհարդար տեսնել։

Հավելենք, որ Ռովշան Աքպերովն Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի սկզբին ազատել էր պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին լուրերը տարածվում էին դեռևս Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։

Էմմա Չոբանյան