Ձեր ավագ ընկերները խաբել են Ձեզ․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

«Դուք Արցախի կորստի մեջ մի կուսակցության եք մեղադրում, որն Արցախյան պատերազմների ընթացքում ավելի շատ զոհ է տվել, քան դուք 2018-ից առաջ կուսակցության անդամ ունեիք»,- այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ՀՅԴ-ի հասցեին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին՝ Արցախը բանակցային սեղանից հեռացնելու վերաբերյալ:

Պատգամավորը նրան հիշեցրեց պատերազմի սկզբին ՀՅԴ-ականների հետ ունեցած հանդիպման բովանդակության մասին։

«Այդ կուսակցության ներկայացուցիչները պատերազմի ընթացքում Ձեզ հետ հանդիպմանը ամենակարևոր բանն են ասել․ ասել են՝ չնայած Ձեզ հետ եղած բոլոր տարաձայնություններին, մենք հայոց բանակի զինվորն ենք այն պահից, երբ պատերազմ է հայտարարվել։ Եվ տրիվիալ հարց են տվել՝ մենք կռվում ենք հաղթելո՞ւ, թե՞ պարտվելու համար։ Պարզվեց՝ կռվում էին պարտվելու համար, որովհետև այն պահից, երբ Հայաստանին պատերազմ է հայտարարվել, Ձեր միակ գործն այդ պատերազմում չպարտվելն էր, մնացած ամեն ինչը պետք է դրան ստորադասվեր»,- նշեց պատգամավորը։

«Եթե Ձեր կուսակցության ավագ ընկերները եկել, Ձեզ պատմել են, որ ինձ մոտ հանդիպումների եկած ժամանակ այդ ամեն ինչն են ասել, ինչը հիմա փորձում էիք վերարտադրել, ապա Ձեզ խաբել են», – պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: