«Խաշ ա հասունանում». ընդդիմության առաջարկը ծիծաղեցրեց վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց հանդես գալ արտահերթ զեկույցով՝ բարձրացված բոլոր հարցերի մասով, այդ թվում նաև կազմակերպել փակ քննարկումներ. «Հենց այս դահլիճում արդյունավետ քննարկում իրականացնենք»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա հենց դա են անում. «Դուք ինչ հարց ունեք, տալիս եք, մենք էլ ինչ պատասխան ունենք, տալիս ենք: Նույն հարցը անընդհատ տալիս եք, մենք էլնույն պատասխանը անընդհատ տալիս ենք: Հիմա էլ նոր նի՞ստ, էս նոր նիստում ձեր տված հարցը և մյուս նիստում ձեր տված հարցը ինչո՞վ են տարբերվելու»:

«Պարոն Ռուստամյանն ասում է՝ նստենք, խոսենք, ասում եմ՝ խնդիր չկա, նստենք խոսենք»,- ասաց վարչապետը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելեց. «Համ ասում եք սուրճի սեղանի շուրջ քննարկենք, համ մեջբերում եք  Սահմանադրությունից … Ինչ ֆորմատ ասեցիք, ասեցինք՝ այո: Խաշ ա հասունանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: