«Իսկ սենյակի ո՞ր աթոռին էիք նստած…». ուրախ մթնոլորտ՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավոր, թե՞ գրավոր: «Ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյոք ԱԽ նիստ է տեղի ունեցել նման որոշում կայացնելուց առաջ», – հարց հնչեցրեց պատգամավորը:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սյունիքի հետ կապված՝ ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ, գրավոր է եղել, թե բանավոր է եղել, ընթացակարգերով են տալիս հրամաննները: Քննարկում եղե՞լ է, այո, եղել է, ԱԽ նիստ չի եղել, բայց խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, Արտաքին գործերի նախարարը, որ ասում էր տեղյակ չեն, նախարարի տեղակալը մասնակցել են այդ քննարկմանը, քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում»:

«Այդ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև, իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու ու, իրոք, Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Ես հարյուր անգամ ասել ենք՝ մենք տասնյակ կիլոմետրեր առաջ էինք  կանգնած, ցավոք սրտի եկել հասել ենք այդտեղ: Այդ որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ յոթ շրջանը, այո, պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են յոթ շրջանների մաս լինելու բերումով»,- նշեց Փաշինյանը՝  հավելելով, որ պայմանավորվածությունը բանավոր չի եղել, բայց եռակողմ ֆորմատով թուղթ չի ստորագրվել:

Նրա խոսքով՝ զորքերի հետքաշման հրամանը տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով», – նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է, բայց հինգ-վեց անգամ քննարկում է եղել, խորհրդակցություն է եղել, բանակցութուններ են եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություն է եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: Պետք է կողմնորոշվենք՝  Հայաստանի Հանրապետությունը ո՞րն է», – ասաց նա:

Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց հայտարարել, որ իրենք իշխանության գալու պարագայում Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից:

Մանրամասները՝ տեսանյութում: