Արցախի նախագահի և իշխանությունների հետ կորոշենք՝ երբ է նպատակահարմար գնալ Արցախ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
Բոլորը

«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են Արցախ, շարունակում են այցելել, ու պաշտոնյաների այցը կկազմակերպվի՝ ըստ նպատակահարմարության», – Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե երբ է, ի վերջո, Փաշինյանը գնալու Արցախ:

Պատգամավորն արձագանքեց՝ նշելով, թե երբ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել էր Արցախ, Ադրբեջանի նախագահը զգուշացրել էր, սպառնացել, որ ՀՀ իշխանություններն այլևս չայցելեն Ղարաբաղ:

«Դրանից հետ մենք չենք ունեցել ո՛չ Ձեր մակարդակով այց, ո՛չ նախագահի, ո՛չ Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով այց, ո՛չ էլ ԱԳ նախարարի մակարդակով», – ասաց Խամոյանը:

Նա կրկին հետաքրքրվեց՝ ե՞րբ Փաշինյանը նպատակահարմար կգտնի այցելել Արցախ:

«Այս հայտարարությունից հետո ՀՀ տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ: Ըստ նպատակահարմարության՝ Արցախի իշխանությունների հետ կորոշենք, որոշում կկայացնենք», – պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: