Հերիք եղավ, բոլ եղավ․ էն ժամանակ Ղարաբաղի մասին մոռացե՞լ էիք, հայրենիք չէ՞ր․ թեժ քննարկում՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Ե՞րբ ձեզ զեկուցվեց, որ պատերազմի շեմին ենք: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այն, որ պատերազմի շեմին ենք, կարծում եմ՝ ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար, մասնավորապես, 2011 թվականի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

Այս ամբիոնից Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էլ է եղել, երբ, ըստ էության, ինքն ասել է, որ մենք այս պահից սկսած ցանկացած պահի պետք է սպասենք պատերազմի: Ուզում ենք, որ 2 իրավիճակ տարբերենք: Առաջին իրավիճակը հետևյալն է. երբ մենք այսպես կատարյալ խաղաղ վիճակում ենք, մեկ էլ տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է, բոլոր կարմիր լույսերը վառվում են:

Իսկ երբ պատերազմը հնարավոր է և ակնհայտ, և անընդհատ հնչում են հայտարարություններ, որ հեսա ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարց է լուծվելու, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ-ում թեժ բանավեճ սկսվեց, երբ Փաշինյանն ընդդիմադիրներին մեղադրեց Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու  և ՀՀ վարչատարածքային օրենքն ընդունելու համար:

Անդրադարձավ Արցախի սուբյեկտայնության մասին ընդդիմության հայտարարություններին՝ Փաշինյանը նշեց. «Դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին, զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում: Դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998 թվականին: Որ ասում եք՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված է, բա այդ 72 տոկոսը, որ ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, և դուք դրա մասին գիտեիք, ինչո՞ւ ձայն չէիք հանում:

Որ ձեր խմբակցությունը 2010 թվականին Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին կողմ էր քվեարկում, որտեղ գրված է, որ Փայլասարի վերևով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ինչո՞ւ էիք կողմ քվեարկում…

Մեզ էլ մեղադրում եք չստորագրելու մեջ, ասում եք՝ պատերազմն ինչո՞ւ չեք կանգնեցրել: Չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր: Առաջիկայում փաստերը կբացահայտվեն, և կտեսնենք՝ ավելի շուտ կանգնեցրել ենք, թե չէ»:

«98-2016թթ կոնկրետ ձեր կուսակցությունը բանակցելիս է եղել հայրենիքի 70 տոկոսը հանձնելու մասին, դուք մի անգամ հայտարարություն չեք արել, ձայն չեք հանել, եկել հիմա Արցախի սուբյեկտայնության մասին եք խոսում, բա 98թ. որ գալիս էիք իշխանության, Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս էիք թողնում, էն ժամանակ Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, Ղարաբաղի մասին մոռացե՞լ էիք: Հերիք եղավ, բոլ եղավ՝ դավադրություն, դավադրություն:

Մանրամասները՝ տեսանյութում: