Նաիրի Հունանյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի միջև կապ կար. Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, Հոկտեմբերի 27-ի սպանդն այն ողբերգություններից է, որ մինչ օրս անպատասխան հարցեր ունի։ Դեռևս արդիական են մի շարք հարցեր, օրինակ՝ ո՞ւմ էր ձեռնտու այդ ոճրագործությունը, եթե ընդունելի համարվի դրա և Ղարաբաղի հարցի կարգավորման և, մասնավորապես, Մեղրիի փոխանակման ծրագրի միջև կապը։

-Այսպես ձևակերպենք՝ ո՞վ էր դեմ նման տարածքային փոխանակմանը։ Բնականաբար՝ Իրանը, ում անվտանգությանը դա սպառնալիք էր ստեղծում, և Ռուսաստանը։ Առհասարակ՝ Կասպից ծովի շուրջ երկարատև բանակցություններն ամփոփվեցին ընդամենը երկու տարի առաջ, երբ վերջնականապես այդ ծովում գոտիները բաժանվեցին պետությունների միջև և, իհարկե, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Իրանը շահագրգռված չէին, որ Ադրբեջանը հայտնվի ԱՄՆ-ի ազդեցության տակ և Արևմուտքը ստանա անմիջական միջամտություն Կասպից ծովի բաժանման հետ կապված հարցերում։

-Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ ի՞նչ է տեղի ունեցել, ըստ Ձեզ՝ ստացվում է՝ կանխվե՞լ է «Մեղրիի ծրագիրը»։

-Հոկտեմբերի 27-ով կանխվել է Հայաստանի՝ դեպի ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործընթացը, մեծ հարված է հասցվել ԱՄՆ-ի համար այդ պահին շատ կարևոր նախագծին՝ տարածքային փոխանակումներին։ Եվ, ըստ էության, դա կանխորոշեց հետագա զարգացումները, որոշ ժամանակ անց արդեն տապալվեց Քի Վեսթում նախաստորագրված համաձայնագիրը։ Տեքստերը համաձայնեցվել էին և մնում էր կայացնել քաղաքական որոշում։ Մերժումը եկավ ոչ թե Հայաստանի կողմից՝ ըստ մեր ԱԳՆ-ի։ 2014 թվականին ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, նշեց, որ ՀՀ-ն միշտ պատրաստ էր բոլոր առաջարկներին։ ԱԳՆ հայտարարությունում նշված էր, որ 2001 թվականին հայկական կողմը համաձայն էր Քի Վեսթում ձեռք բերված համաձայնագիրը դարձնել հիմք՝ արցախյան կարգավորման համար, և Ադրբեջանն էր դա մերժել։

-Դուք ինչո՞ւ եք համոզված, որ Հոկտեմբերի 27-ը նաև Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցն է լուծել։

-Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում խորհրդարանի խոշոր կոալիցիայի ղեկավարությունը գլխատվեց, և դրա հետևանքը, ըստ էության, պետք է լինեին նոր ընտրությունները նման ոճրագործությունից հետո։ Բայց իշխանությունները չգնացին նոր ընտրությունների, փորձեցին պահպանել դրանից հետո ստեղծված դասավորությունը, ընդ որում՝ դա, բնականաբար, վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանն ամրապնդեց իր դիրքերը, ավելի բարձրացավ նրա դերը պետական կառավարման համակարգում։ Մինչև 1999 թվականը Ռոբերտ Քոչարյանի կառավարումը կրել է նոմինալ բնույթ, ինքը ֆասադային նախագահ էր և չուներ իրավիճակի վրա ազդելու իրական լծակներ։ Բայց 1999 թվականի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանի առջև բացվեց հնարավորություն և ինքը որոշակի ինտրիգների արդյունքում կարողացավ իր շուրջը մոբիլիզացնել կարևոր հանգուցային մարդկանց՝ Սեյրան Սարոյանին, Մանվել Գրիգորյանին, գեներալներ, որոնք միացան Քոչարյանին և կոտրեցին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի համախոհների ստեղծած կոալիցիան՝ հնարավորություն տալով Քոչարյանին բոլոր լծակները վերցնել իր ձեռքը։

-Ռոբերտ Քոչարյանի ձեռքում իշխանության թելերի կենտրոնացո՞ւմն է պատճառը, որ նրա ուղղությամբ են ուղղվում Հոկտեմբերի 27-ի մեղավորության սլաքները։

-Ոչ միայն դա, այլ նաև այն հանգամանքը, որ անմիջական մասնակիցները, ըստ էության, փոխկապակցված անձինք էին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ոչ անմիջապես, բայց իր աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի մտերիմ ընկերն էր այդ խմբի ղեկավարը՝ Նաիրի Հունանյանը, նաև այլ մարդիկ կային, որոնք ոնց որ դերակատարություն ունեին այդ օրերին, հիշում եք՝ հեռուսաստեսության գլխավոր տնօրենը ներքաշված էր։ Կար մի փաստական հիմք, որ Նաիրի Հունանյանի և նախագահի աշխատակազմի, ուստի և՝ նախագահի միջև կա կապ։ Այդ բոլոր խոսակցությունները կանխեց Ռոբերտ Քոչարյանը, երբ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանն անցան իր կողմը, նաև այլ համախոհներ, և բալանսը փոխվեց ուժերի դասավորության հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան