Հուսով եմ՝ Իրանը ողջամիտ կգործի և Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրներ չեն լինի․ Էրդողան

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունն ու Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններից իրանական կողմի դժգոհությունները։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք այդ հարցը։ Ադրբեջանի նախագահը հետ չի կանգնի իր վճռական դիրքորոշումից։ Նա հայտարարեց, որ Իսրայելի հետ հարաբերությունները չեն տարբերվում Ադրբեջանի՝ այլ երկրների հետ կապերից և այդպես լինելու է հետագայում։ Երկրներն իրավունք չունեն միմյանց վրա ճնշում գործադրել որոշումների կայացման մեխանիզմի հարցում։ Հուսով եմ՝ Թեհրանը ողջամիտ կգործի և Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ չեն լինի»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալեց իրանցի երկու վարորդի։ Միայն վերջերս Բաքուն ազատ արձակեց իրանցի վարորդներին, և հիմա երկու երկրների հարաբերություններում լարվածության որոշակի նվազում է նկատվում։

Էմմա Չոբանյան