1 անձից գնումով հսկայական գումար է հատկացվել ընկերության, որը մի քանի շաբաթ առաջ է հիմնադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
Բոլորը

Այն իշխանությունը, որ քննադատում էր կոռուպցիան, մեկ անձից գնումները, վերջին 3 տարիներին մեկ անձից գնումների դեպքերն աննախադեպ դարձրեց։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հրապարակեց ուսումնասիրություն, որտեղ ըստ նախարարությունների նշված է՝ ինչ աճ են ունեցել մեկ անձից գնումները։

«Երբ լրատվամիջոցները հարցումներ էին ուղարկում՝ հասկանալու, թե այս կամ այն միջոցառման համար ինչու են մեկ անձից գնում իրականացրել, պատճառաբանում էին, որ ժամանակ էր պետք մրցույթ հայտարարելու համար։ Մեկ անձից գնում կառավարությունն իրականացնում է, երբ դա շատ արագ պետք է արվի, բայց կառավարությունը շատ անգամ մեկ անձից գնում է իրականացրել այնպիսի իրադարձությունների համար, որոնց մասին նախապես 1-2 տարի առաջ տեղյակ էր։

2019-ին սեպտեմբերի 21-ը նշելու համար ինչու՞ մեկ անձից գնում իրականացվեց, նույնն էլ 2020-ին»,- նշեց պատգամավորը:

«Մեկ անձից գնումով հսկայական գումար է հատկացվել ընկերության, որը մի քանի շաբաթ առաջ է հիմնադրվել: Ո՞նց է լինում, որ 43 միլիոն դրամ է հատկացվում մի ընկերության մեկ անձից գնումով: Ժողովո՛ւրդ, սա կոչվում է թալան, բյուջեի թալան:

Հատկանշական է, որ կառավարությունը մեկ անձից գնումներ կատարել է բոլոր այն դեպքերում, երբ հստակ է եղել, որ լինելու է այս միջոցառումը: Սա արդեն տևական երևույթ է դառնում»,- ընդգծեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: