Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում կարևոր է․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.02.2026 | 17:18
Տուգանքների մեծ մասը դեղերի վերահսկողության ոլորտում է․ Սլավիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:09
Չգիտեմ՝ ում շնորհակալ լինեմ ՀՅԴ-ի քաղաքական հոգեհանգիստը այսքան հանդիսավոր կազմակերպելու համար. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:00
Lufthansa-ի անձնակազմի գործադուլը հանգեցրել է Գերմանիայում հարյուրավոր չվերթների չեղարկման
12.02.2026 | 16:52
Դեսպան Խաչատրյանն ու Բրունո Ֆուքսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հարցեր
12.02.2026 | 16:40
Թուրքիան արտաքսել է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործչին
12.02.2026 | 16:31
Ընտրությունները փչացնելու նպատակ է․ Սաքունցը՝ Սամվել Կարապետյանի առաջադրման մասին
12.02.2026 | 16:23
Թոմաս Տուխելը նոր պայմանագիր է կնքել Անգլիայի հավաքականի հետ
12.02.2026 | 16:14
ՀՅԴ-ն ոնց որ Pentium I լինի, բայց ուզում է iPhone 17-ի վրա install անի․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 16:03
Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի ռագատկեն հերիք ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 15:52
Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, կարծես, պատրաստ են փոխզիջման
12.02.2026 | 15:43
TRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. ԱՄՆ Պետքարտուղարություն
12.02.2026 | 15:36
Ընտրություններից հետո` ԱԺ առաջին նիստին փոփոխություն ենք անելու, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 15:33
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
12.02.2026 | 15:33
Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել միջազգային մրցաշարում
12.02.2026 | 15:25
Իրավունքի ուժով դատավոր դարձած ու հաջողակ․ դատավոր Ժորա Չիչոյանն այժմ էլ հավակնում է դառնալ դատարանի նախագահ  
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

Ձե՛րդ Վսեմություն,
Հարգարժա՛ն գործընկերներ,

Ուրախ եմ հյուրընկալել Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում։

Հավանաբար, տեղյակ եք, որ քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող  իրադարձություն է տեղի ունենալու․ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը։ Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ։

Իսկ այսoր մեր հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ մտքեր ենք փոխանակել  երկկողմ հարաբերությունների շուրջ և պատրաստակամություն հայտնել՝ խորացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները՝ խարսխված նույնակունք քրիոստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա։

Անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին։

Կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս բացառություն չէր:

Մեզ համար հատկանշական և կարևոր է  Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում: Մասնավորապես` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել։ Ինչպես գիտեք, մինչ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև։ Այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը այս հարցում․  ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ։

Ցանկանում եմ շեշտել նաև, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար: Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով։

Այսքանով ուզում եմ ավարտել խոսքս և սիրով փոխանցել Նորին Վսեմություն Էդգար Պենյա Պառային։ Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում։

Մանրամասները՝ տեսանյութում: