Մարկ Ցուկերբերգին և նրա կնոջը մեղադրում են սեռական ոտնձգության ու խտրականության մեջ․ NBC

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգին ու նրա կնոջը՝ Պրիսցիլա Չանին, նրանց երկու նախկին աշխատակիցները մեղադրում են սեռական ոտնձգության ու խտրականության մեջ։ Այս մասին հաղորդում է NBC-ն։

Նշվում է, որ հայցը հավանության է արժանացել դեռևս սեպտեմբերի 20-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հոկտեմբերի 26-ին։

Հայցը ներկայացրել են Ջոն Դոուն, որը Ցուկերբերգի ընտանիքում եղել է «տնային տնտեսության կառավարիչ», և Միա Քինգը՝ Limitless Specialty Services LLC-ի աշխատակից, որն անվտանգային ծառայություններ է մատուցել։ Դոուն զույգի մոտ աշխատել է 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի մարտ, իսկ Քինգը՝ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի փետրվար։

Բացի սեռական ոտնձգություններից և խտրականությունից՝ Չանն ու Ցուկերբերգը մեղադրվում են աշխատակիցների աշխատավարձերն ուշացնելու մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Facebook-ը ներգրավված չէ դատական գործընթացներում։

Ընտանիքի ներկայացուցիչ Բեն Լաբոլթը հայտարարել է, որ Ցուկերբերգի դեմ մեղադրանքները չեն կարող հաստատվել:

Տաթև Ֆռանգյան