ՔՊ-ն Արտակ Մանուկյանին ներկայացրեց որպես ԿԲ խորհրդի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2021 | 11:32ՀՀ Ազգային ժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Մանուկյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ պահի այս պաշտոնին հավակնելու համար՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որ ես ունեմ: Կարծում եմ, որ հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ ընտրվելու դեպքում կարող է նպաստել ԿԲ ռազմավարության մշակման աշխատանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում: