Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում օգտագործել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ օգտագործել են թուրքական արտադրության «Բայրաքթար» հարձակողական անօդաչու թռչող սարք, որը, ինչպես հայտնել է ուկրաինական կողմը, ոչնչացրել է հակառակորդի հրետանային համակարգը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի զինված ուժերի «Վոստոկ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել է անջատականների գնդակոծության հետևանքով մեկ զոհված և մեկ վիրավոր ուկրաինացի զինծառայողի մասին։ Ենթադրվում է, անօդաչու թռչող սարքի օգտագործումը եղել է պատասխան հարված։

Ինքնահռչակ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ուկրաինական բանակին մեղադրել են ռազմաճակատի գիծը հատելու փորձի մեջ։

«Բայրաքթար» անօդաչու սարքի կիրառման մասին առաջին անգամ հայտնել է ուկրաինացի ռազմական բլոգեր Ռոման Դոնիկը։

«Մի քանի օր շարունակ թշնամու քարոզիչները պնդում էին, որ Ուկրաինայի զինված ուժերը խախտել են Մինսկի պայմանավորվածությունները և մտել օտար տարածք։ Այսօր նրանք գնդակոծել են Դոնեցկի շրջանի Գրանիտնոյե գյուղը առավելագույնը 15 կմ հեռավորությունից։ Ի պատասխան՝ զինվորների և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար օդ է բարձրացվել «Բայրաքթար»-ը, որը հայտնաբերել է թշնամու մարտկոց և ոչնչացրել այն»,- հայտնել է նա։

Ռուսական լրատվամիջոցներն ու ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են ուկրաինական բանակի կողմից ռազմական գործողությունների սրման մասին։

Տաթև Ֆռանգյան