Պարոն Մանուկյան, միանում եմ Ձեր կարծիքին, որ Արցախն ուրացողը դավաճան է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ այսօրվա նիստում, արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին, ներկայացրեց իր դիրքորոշումը ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Պարոն Մամիջանյան, իմ դիրքորոշմամբ՝ ցանկացած պատգամավոր պետք է հնարավորություն ունենա իր դիրքորոշումներն անկաշկանդ հայտնելու, բայց ոչ մի պատգամավոր չպիտի հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Նիստը վարողի պարտականությունն է դրա ապահովումը։ Անվտանգությունը ներս է հրավիրվել ոչ թե այն բանից հետո, երբ Գեղամ Մանուկյանն անձնավորելով վիրավորեց Վիգեն Խաչատրյանին, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց լքել ամբիոնը։

«Եթե ուզում ենք սուր, բայց բովանդակային քննարկումներ ունենալ, բոլորը պետք է խուսափեն վիրավորական բառերից»։ Այս մասին ԱԺ նսիտում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին:

«Եկեք պահենք այս կանոնը և քննադատենք իրար՝ ինչքան հանարովր է սուր»,- հորդորեց ԱԺ փոխնախագահը:

Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդհատեց. «Բայց արձանագրենք, որ Արցախն ուրացողը դավաճան է»:

Ռուբինյանն արձագանքեց. «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարո՛ն Մանուկյան»:

Ի պատասխան՝ ընդդիմադիր պատամավորները ծափահարեցին:

Մանրամասները՝ տեսանյութում: