20 երկրների հայտնի լրատվամիջոցների գաստրո ոլորտի լրագրողներ լուսաբանել են Հայաստանում խոհարարական և զբոսաշրջային ծրագիրը

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Խոհարարության ոլորտում աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Քրիստիան Բրասկ Թոմսոնը և նրան ուղեկցող միջազգային լրագրողական խումբը «Դար» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Հայկական ճամփորդություն» նախագծի շրջանակում այցելել են Մատենադարան՝ ծանոթանալու խոհարարական ոլորտում հնագույն ձեռագրերին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախագիծը նվիրված է հայկական խոհանոցի վաղեմի ավանդույթներին: 20 երկրների հայտնի լրատվամիջոցների՝ «Forbes» (ԱՄՆ), «Frankfurter Allgemeine Zeitung» (Գերմանիա), «PՕblico» (Պորտուգալիա), «Fine Dining Lovers» (Միացյալ Թագավորություն), «Posta» (Ռուսաստան) գաստրո ոլորտի լրագրողները լուսաբանել և մասնակցել են Հայաստանում խոհարարական և զբոսաշրջային ծրագրին:


Քրիստիանը ներկայացնում է աշխարհի ամենահայտնի խոհարարներին, լավագույն ռեստորաններում էքսկլյուզիվ ընթրիքների և ամենահեղինակավոր խոհարարական ու ռեստորանային մրցանակաբաշխությունների կազմակերպիչ է, հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների՝ խոհարարությանը վերաբերող սյունակների հոդվածագիր ու խոհարարական և ռեստորանային փառատոներում բազմակի մրցանակների արժանացած պրոդյուսեր:

Հեղինակավոր հյուրերին Մատենադարանում, ի թիվս այլ ձեռագրերի, ներկայացվել են հետևյալ մասնագիտական աշխատությունները՝ «Շտեմարան գործառութեան» (Գիրք խոհարարության), 1827, 1870, Կ. Պօլիս, Թիֆլիս, գրիչ’ Յօհաննէս Մանուկեան Յակոբեան Կարնեցի» և «Տանտիկին և խոհանոց», 1892, Նոր Բայազետ, Թիֆլիս, Գրիչ’ Օհան Պետրոսեան: Ճանաչողական այցի շրջանակում համաշխարհային ու տեղական ճանաչում ունեցող պարբերականների ներկայացուցիչները ծանոթացել են ձեռագրերին, իրենց տպավորությունները կիսել գրառումների գրքում:

Տեղեկացնենք, որ «Հայկական ճամփորդություն» նախագիծն իրականացվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի գինու և խաղողագործության, ինչպես նաև «IDeA» հիմնադրամի աջակցությամբ: