Սուդանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 8, վիրավորվել՝ 157 մարդ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սուդանում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերի ընթացքում արդեն առնվազն ութ մարդ է մահացել, 157-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով «Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտե» հասարակական կազմակերպությանը։

«Երկուշաբթի ցույցերի ժամանակ յոթ ցուցարար է զոհվել, 140-ը՝ վիրավորվել, իսկ երեքշաբթի մեկ ցուցարար է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել»,- հայտնել են կոմիտեից։

Տեղեկացվում է, որ մարդկանց մեծ մասը շնչահեղձությունից է մահացել՝ մեծ թվով արտանետված արցունքաբեր գազի պատճառով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Սուդանում զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետին ու 4 նախարարների։ Խարթումում ամբողջությամբ անջատվել են բջջային կապն ու ինտերնետը։

Տաթև Ֆռանգյան