Սա է այդ անձի կարծիքը Ձեր մասին, որին երեկ պաշտպանում էիք․ Մամիջանյանը մեջբերեց Վիգեն Խաչատրյանի խոսքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Դա խայտառակ միջադեպ էր։ Պարոն Ռուբինյանն անձնազոհաբար և նաև անվտանգության ներգրավմամբ պատրաստ էր պաշտպանել Վիգեն Խաչատրյանի պատիվը, թեպետ կարծում եմ, որ Գեղամ Մանուկյանի խոսքի հետ կապված խնդիր չկար․ Արցախն ուրացողը չի կարող դավաճան չանվանվել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով երեկվա միջադեպին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը մեջբերեց այս տարվա փետրվարի 9-ին Factor TV-ին Վիգեն Խաչատրյանի տված հարցազրույցում արտահայտված միտքը՝ «Իշխող քաղաքական ուժը դեռ չունի անհրաժեշտ հասունություն»։

«Այ սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին, և այդ անձին դուք երեկ պաշտպանում էիք անվտանգության ներգրավմամբ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Դահլիճում աղմուկ լսվեց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռություն պահպանել:

ԱԺ փոխնախագահն արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին, ներկայացրեց իր դիրքորոշումը ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Պարոն Մամիջանյան, իմ դիրքորոշմամբ՝ ցանկացած պատգամավոր պետք է հնարավորություն ունենա իր դիրքորոշումներն անկաշկանդ հայտնելու, բայց ոչ մի պատգամավոր չպիտի հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։

Նիստը վարողի պարտականությունն է դրա ապահովումը։ Անվտանգությունը ներս է հրավիրվել ոչ թե այն բանից հետո, երբ Գեղամ Մանուկյանն անձնավորելով վիրավորեց Վիգեն Խաչատրյանին, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց լքել ամբիոնը։ Եթե ուզում ենք սուր, բայց բովանդակային քննարկումներ ունենալ, բոլորը պետք է խուսափեն վիրավորական բառերից»։

«Եկեք պահենք այս կանոնը և քննադատենք իրար՝ ինչքան հանարովր է սուր»,- հորդորեց ԱԺ փոխնախագահը:

Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդհատեց. «Բայց արձանագրենք, որ Արցախն ուրացողը դավաճան է»:

Ռուբինյանն արձագանքեց. «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարո՛ն Մանուկյան»:

Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին:

Մանրամասները՝ տեսանյութում: