Ադրբեջանն Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է գնել. փորձագետ

Լուրեր

29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանը շուտով Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։ Այս մասին «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ռազմական ինքնաթիռներ է Ադրբեջանը ձեռք բերում։

Նշենք, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հայտարարել էր, որ առաջիկայում նոր ռազմական ինքնաթիռներ են գնելու, որոնց մասին հանրությունը շուտով կիմանա։

Ադրբեջանի կողմից նոր ինքնաթիռների ձեռքբերման մասին տեղեկություններ տարածվում են պարբերաբար։ Հիմնականում խոսվում էր պակիստանա-չինական համատեղ արտադրության JF-17 Thunder ինքնաթիռների մասին, սակայն Թահիրովի վերջին հայտարարությունը վկայում է, որ օդանավերի գնման հարցը, ամենայն հավանականությամբ, արդեն լուծված է։

Ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևն ասել է, որ բանակցություններն ընթացել են վերջին մի քանի տարիներին։

«Դեռևս 2018 թվականին ադրբեջանական 3-րդ միջազգային պաշտպանական «ADEX-2018» ցուցահանդեսին «Leonardo» ընկերության վաճառքի գծով ներկայացուցիչ Ֆրանչեսկո Մոլինարին ինձ ասաց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ բանակցություններ են ընթանում M-346 ինքնաթիռների գնման շուրջ»,- ասել է Վերդիևը։

Այնուհետ տեղի է ունեցել ընկերության ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Փորձագետի խոսքով՝ ավելի վաղ ադրբեջանցի օդաչուները երկու անգամ Իտալիայի ավիաբազայում փորձարկել են նշված ինքնաթիռները։ Այս ռազմաուսումնական ինքնաթիռները թռիչքատեխնիական բնութագրով գերազանցում են իրենց անալոգներին։ Ամենամեծ առավելությունն այն է, որ դրանք տնտեսող են և մեծ արագություն ունեն։ Ըստ փորձագետի՝ դրանք հաճախ անվանում են «երկնային «Ֆերրարի»»։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ որքան լուրջ պահանջներ է ներկայացնում իսրայելական բանակը՝ ձեռք բերելով այս կամ այն ​​զինտեխնիկան։ Եթե մշտապես պատերազմող Իսրայելն ընտրել է «Leonardo» ընկերության ինքնաթիռ, նշանակում է՝ չի գտել մեկ ուրիշը, որը կարող է գերազանցել դրան»,- ասել է նա։

Վերդիևը նաև նշել է, որ պակիստանյան կողմի հետ JF-17 ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիր չի կնքվել, իսկ ահա Իտալիայի հետ կնքվել է և շարունակվել դրանց՝ Ադրբեջան մատակարարումների համար արտադրական գործընթացը։

Էմմա Չոբանյան