ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

Լուրեր

23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին և հայ բարերար Վարուժան Մարտիրոսյանը:

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել Վալդեմար Շիբիցկիին Արցախյան պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած հումանիտար օգնության համար:

ԱԻ նախարարը կարևորել է երկու կողմերի հետաքրքրվածությունը տարբեր գործընթացներում՝ համագործակցության շրջանակն ավելի ընդլայնելու նպատակով:

Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է երկկողմ համագործակցությունը փորձի փոխանակման, կրթական և վերապատրաստման ուղղություններով:

Դեսպան Պավել Չեպլակին վերահաստատել է իրենց արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: