Անտոնիո Գուտերեշն առաջարկել է զարգացող երկրներին տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնել

Լուրեր

30.07.2026 | 10:41
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է զարգացող երկրներին տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնել՝ կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար։ Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կլիմայական նպատակներին հասնելու համար պետք է տարեկան 100 միլիարդ դոլար տրամադրենք աշխարհի զարգացող երկրներին՝ կլիմայական խնդիրները ֆինանսավորելու համար»,- ասել է նա։

Գուտերեշը նաև նշել է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել ածուխով աշխատող էլեկտրակայաններից՝ ոչ ուշ, քան մինչև 2040 թվականը, և վերջ դնել հանածո վառելիքի, ինչպես նաև օդն աղտոտող արդյունաբերության արդյունահանման սուբսիդավորումը:

Նոյեմբերի 1-ին բրիտանական Գլազգոյում կմեկնարկի երկշաբաթյա COP-26 կլիմայական համաժողովը: Այն պետք է տեղի ունենար անցյալ տարի, սակայն ժամկետները մեկ տարով փոխվեցին COVID-19-ի համաճարակի պատճառով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Գլազգո կժամանի մոտ 20 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 120 երկրների ու կառավարությունների ղեկավարներ։ Սպասվում է, որ այն կքննարկի ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարում երկրների պարտավորությունների ավելացման հարցը։

Տաթև Ֆռանգյան