Երեկ մահացած 57 հոգուց յուրաքանչյուրը որևէ մեկի մայրն է, հայրը, քույրը կամ եղբայրը․ Արսեն Թորոսյան

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր երկիրն ունեցել է կորոնավիրուսային հիվանդության մի քանի ալիք, այժմ 4-րդ ալիքի փուլում ենք գտնվում: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք ունեցել ենք հազարավոր զոհեր: Երեկ մահացած 57 հոգուց յուրաքանչյուրը որևէ մեկի մայրն է, հայրը, քույրը կամ եղբայրը:

Ի ուրախություն բոլորիս՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու և միլիոնավոր մարդկային կյանքեր փրկելու համար ստեղծվել է պատվաստանյութ:

Մեր երկրում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս, իսկ առնվազն մեկ դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը»,- նշեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ դա շատ հեռու է ցանկալի ծածկույթից, որպեսզի մենք համավարակը համարենք հաղթահարված:

«Բարեբախտաբար, մեր պետությունն ամբողջովին անվճար ապահովում է COVID-19-ի պատվաստանյութերի հասանելիությունն այնպես, ինչպես տարիներ շարունակ ապահովել է այլ պատվաստանյութերինը: Ավելին, մեր քաղաքացիները կարող են ընտրություն կատարել մի քանի պատվաստանյութերի միջև: Այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին, բացի այդ, պատվաստանյութը, ըստ էության, միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ: Ըստ վիճակագրության՝ այս պահին աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է: Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70 և ավելի տոկոսը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: