Այո, Արցախն ուրացողը դավաճան է. Ղազինյանը խոսեց ԱԺ դահլիճում տեղի ունեցած վեճի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այո, Արցախ ուրացողը դավաճան է, բոլորս ենք դա հաստատում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի ելույթից հետո առաջացած վեճին:

«Չի կարելի սահմանափակել պատգամավորի խոսքը, չի կարելի կամայական կիրառել հարկադրանքի միջոցներ»,- նշեց Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ հրահանգեց անջատել խոսափողը և անվտանգության աշխատակիցներին խնդրեց նրան հեռացնել ամբիոնի մոտից:

«Դա իշխանության կողմից ռեպրեսիայի մեխանիզմի մի էլեմենտ է, որովհետեւ խորհրդարանում ընդդիմության խոսքը  արգելափակվում է, ընդհատվում է, ապա հարկադրաբար, զինվորական շորերով մարդկանց կողմից ուժով հեռացվում է պատգամավորը:

Ընդդիմությունն ընդամենը պատասխանել է նախկինում ելույթ ունեցած պատգամավորի որակումներին: Այդ պատգամավորի հանդեպ հնչած գնահատականը, որ Արցախն ուրացողը դավաճան է, դա փաստ է: Չկա Հայաստանում որևէ արժանապատիվ քաղաքացի, որ գտնի, որ Արցախը ուրանալը դավաճանություն չէ»,- նշեց Ղազինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: