ԱՄՆ-ն շարունակելու է Թուրքիայում պաշտպանել մարդու իրավունքները․ Պետդեպի խոսնակը՝ Անկարայում արևմտյան երկրների դեսպանատների կոչի մասին

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին կայացած ճեպազրույցում խոսել է Անկարայի հետ հարաբերություններում վերջին լարվածությունից՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» ճանաչելու մտադրության հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

«Դեսպան Սաթթերֆիլդը Թուրքիայում է։ Նա ծառայում է որպես ԱՄՆ դեսպան Թուրքիայում։ Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները։ Մենք շարունակելու ենք խթանել օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգումն ամբողջ աշխարհում։ Բայդենի վարչակազմը ձգտում է համագործակցել Թուրքիայի հետ ընդհանուր առանջնահերթությունների շուրջ։ Եվ ինչպես ՆԱՏՕ-ի ցանկացած դաշնակից՝ մենք շարունակելու ենք երկխոսությունը ցանկացած տարաձայնություն լուծելու համար։ Մենք հավատում ենք, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը փոխադարձ շահավետ հարցերի շուրջ համագործակցությունն է, և մենք գիտենք, որ ունենք Թուրքիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասել է Փրայսը։

Խոսելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարության մասին՝ Փրայսն ասել է, որ դա արվել է՝ ընդգծելու, որ հոկտեմբերի 18-ի հայտարարությունը համապատասխանում է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին։
«Մենք հաստատակամ ենք մեր օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգումն ամբողջ աշխարհում խթանելու մեր հանձնառության մեջ։ Այդ հանձնառությունն անսասան է, և մենք շարունակելու ենք Թուրքիայի հետ համագործակցել 41-րդ հոդվածին համապատասխան»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։

Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ԱՄՆ-ն ու ևս 9 երկրների դեսպանատների հայտարարությունը համապատասխանում է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին։

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ արևմտյան 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարելու հետ կապված ճգնաժամը լուծված է այն բանից հետո, երբ դեսպանատները նոր հայտարարություն են տարածել։

Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի ու արևմտյան այլ երկրների դեսպանատները նոր հայտարարությամբ հայտնում են, որ մտադիր են հարգել ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և չխառնվել այդ երկրին ներքին գործերին։
Մինչ այդ, Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել էր երկրից վտարել ու «անցանկալի անձ» ճանաչել ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ նրանք միասնական հայտարարություն էին տարածել ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու կոչով։ Խոսքն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի դեսպանատների մասին է։

Էմմա Չոբանյան