Նոր լոքդաուն Չինաստանում․ կորոնավիրուսը տարածվել է երկրի 11 նահանգներում

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մեկ շաբաթվա ընթացքում Չինաստանի 11 նահանգներում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան հարյուր նոր դեպք։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը, հայտնում է CNN-ը։

Հոկտեմբերի 17-ից Չինաստանում մի քանի տեղայնացված բռնկումներ են եղել, որոնք արագորեն տարածվել են։ Վարակի տարածումը չի կանգնում նաև այն դեպքում, որ Չինաստանի բնակչության մոտ 75%-ը կամ ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստված է COVID-19-ի դեմ։

Նշենք, որ բռնկման դեպքն առաջին անգամ հայտնաբերվել է հոկտեմբերի 16-ին՝ Շանհայից ամբողջությամբ պատվաստված տարեցների զբոսաշրջային խմբի շրջանում: 133 վարակվածներից 106-ը կապված են եղել 13 զբոսաշրջային խմբերի հետ։
Մասնավորապես, վարակման դեպքեր են գրանցվել Ներքին Մոնղոլիայում, Գանսուում, Նինգսիայում, Գույչժոուում, Լանչժոուում և Պեկինում։

Այս կապակցությամբ իշխանությունները մտավախություն ունեն, որ բռնկումն է՛լ ավելի կտարածվի։ Տուրիստական գործակալություններին այժմ արգելվել է ուղևորություններ կազմակերպել դեպի այդ շրջաններ, իսկ մայրաքաղաքի իշխանությունները կիրակի խստացրել են քաղաք մուտքի սահմանափակումները։ Հիմա դեպի Պեկին բարձր և միջին ռիսկի շրջաններից ճանապարհորդներից կպահանջվի բացասական թեստ ներկայացնել և երկու շաբաթվա ընթացքում առողջական վիճակի մոնիթորինգ։

FT-ն ավելի վաղ հաշվարկել էր հարուստ և աղքատ երկրներում պատվաստումների հասանելիության հարաբերակցությունը: Աշխարհի ամենաաղքատ երկրներում մարդիկ դեռ ոչ մի պատվաստում չեն ստացել, իսկ հարուստ երկրներում արդեն իսկ իրականացվում են վերապատվաստումներ։

Տաթև Ֆռանգյան