Ամանորի հանգիստը կրճատելը թող անմիջապես ուժի մեջ մտնի պաշտոնյաների համար. հանրության համար հրատապ չէ․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորին հանգսյան օրերի թիվը:

«Այս օրենքի նախագիծը մի ճշգրիտ խորհուրդ կարող է ունենալ՝  իսկապես պետք է շատ աշխատել: Բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ: Բնավ այդպես չէ»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա ընգծեց, որ հայ ժողովուրդն առավել քան աշխատասեր է, այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է ավելի շատ աշխատեն:

Արամ Վարդևանյանը նշեց, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկներից մեկն է եղել նախատեսել անցումային շրջան, սկզբում վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների համար օրենքը մտնի ուժի մեջ.«Բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունը իսկապես տեղին չէ»

Նա նշեց նաև, որ իրենք առաջարկ են ներկայացնելու, որ հունվարի 2-ը և հունվարի 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային օրեր:

«Զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չանդրադարձավ, բայց պետք է լիներ անդրադարձ, որ ԱԺ աշխատակազմը հիմնավորում է ներկայացրել՝  այս նախագիծը չի  համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքին, քանի որ այստեղ մենակ գրված է ինչ-որ  տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց որևէ այլ տվյալներ ներկայացված չեն»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: