Տաջիկստանը` հակամարտության կենտրոնում․ ինչու է Էմոմալի Ռահմոնը պայքարում թալիբների դեմ․ The Times

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Times-ը վերլուծել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Աֆղանստանում թալիբների կառավարության հետ հարաբերությունները։

Ըստ պարբերականի՝ Էմոմալի Ռահմոնը, որը երկիրը ղեկավարում է արդեն գրեթե 30 տարի, սովորել է իր երկրում լիակատար հնազանդության։ Նրա իշխանության գալն ուղեկցվել է քաղաքացիական պատերազմով, որի հետևանքով զոհվել է մոտ 150 հազար մարդ, շուրջ մեկ միլիոն մարդ լքել է երկիրը, շատերը փախել են հարևան Աֆղանստան: 30 տարի անց աֆղանները թալիբներից փախչում են հակառակ ուղղությամբ։

Ռահմոնը հայտարարել է, որ չի ճանաչում «Թալիբան»-ի կառավարությունը, քանի որ նրանք չեն կատարել իրենց խոստումը՝ ստեղծել ներառական կառավարություն, որը կարտացոլի Աֆղանստանի ողջ էթնիկ կազմը:

Տաջիկները, այդ թվում՝ 1990-ականներին այնտեղ փախածները, կազմում են Աֆղանստանի ամբողջ բնակչության շուրջ մեկ քառորդը։ Միաժամանակ, սակայն, 33 տղամարդուց բաղկացած թալիբների խորհրդարան են անցել միայն տաջիկների երկու ներկայացուցիչ։

Ըստ Times-ի՝ Ռահմոնին անհանգստացնում է հարևան երկրի կողմից իր շահերի նման բացահայտ անտեսումը։ Թալիբներն իրենց հերթին նախազգուշացրել են Տաջիկստանին՝ Աֆղանստանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին։

Այս հարաբերություններում երրորդ կողմը Ռուսաստանն է, որը մի կողմից Կրեմլում հյուրընկալում է թալիբների պատվիրակությանը, մյուս կողմից՝ Տաջիկստանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Աֆղանստանի սահմանին՝ ահաբեկչությանը հակազդելու համար։

Ռուսաստանի հետ համագործակցությունը կարևոր է Ռահմոնի համար, նշում է թերթը։ Մինչև համաճարակը մոտ 1,3 միլիոն տաջիկ (բնակչության մոտ 15%-ը) աշխատում էր Մոսկվայում ու Ռուսաստանի այլ քաղաքներում և տուն ուղարկում տարեկան մոտ 2 միլիարդ եվրո, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի մեկ երրորդին։

Տաթև ֆռանգյան