Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:
«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-գրված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: