Էրդողանը հայտարարել է, որ դեսպանների արտաքսման հետ կապված դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծված է

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարելու հետ կապված ճգնաժամը լուծված է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Որոշ երկրների դեսպաններ մեր ինքնիշխանությունն են թիրախավորել։ Այդպիսի հայտարարությունները մեծ վիրավորանք են մեր դատավորների, փաստաբանների համար։ Թուրքական դատարանն անկախ է և ոչ մեկի հրամանները չի կատարում։ Դրա համար այդպիսի վիրավորանքների պատասխանելը մեր պարտականությունն է։ Մենք մտադիր չենք ճգնաժամ ստեղծել, սակայն ցանկանում ենք պաշտպանել մեր երկրի հպարտությունը։ Եվ այսօր դեսպանությունների հայտարարությամբ իրավիճակը հանգուցալուծվել է»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե կարծում է՝ դեսպաններն այսուհետ ուշադիր կլինեն Թուրքիայի մասին իրենց հայտարարություններում։

Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի ու արևմտյան այլ երկրների դեսպանատները նոր հայտարարություն էին տարածել, որում հայտնում են, որ մտադիր են հարգել ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և չխառնվել այդ երկրին ներքին գործերին։

Մինչ այդ, Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել էր երկրից վտարել ու «անցանկալի անձ» ճանաչել ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ նրանք միասնական հայտարարություն էին տարածել ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու կոչով։ Խոսքն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի դեսպանատների մասին է։

Էմմա Չոբանյան