Էրդողանը ողջունում է․ Թուրքիայում ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների դեսպանատները նոր հայտարարություն են տարածել

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի ու արևմտյան այլ երկրների դեսպանատները նոր հայտարարություն են տարածել, որում հայտնում են՝ մտադիր են հարգել ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և չխառնվել այդ երկրին ներքին գործերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այս նոր հայտարարությունները հետևել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արևմտյան 10 երկրներին դեսպաններին «անցանկալի անձ» հայտարարելու մասին երկրի ԱԳՆ-ին տրված հանձնարարականին։

«ԱՄՆ-ն հավատարիմ է մնում դիվագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»,- ասվում Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան գրառման մեջ։ Նման հայտարարություն են տարածել նաև Արևմտյան այն երկրների դեսպանատները, որոնց դիվանագետներին Էրդողանը ցանկանում է արտաքսել։

Թուրքական «Անադոլու» գործակալությունն էլ, նախագահի աշխատակազմում իր աղբյուներին վկայակոչելով, հայտնում է, որ Էրդողանը ողջունում է դեսպանատների հայտարարությունը։

«Նախագահ Էրդողանը դրական է ընդունել ԱՄՆ-ի և այլ դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարությունը»,- լրատվամիջոցին հայտնել են աշխատակազմից։

Նշենք, որ Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել էր երկրից վտարել ու «անցանկալի անձ» ճանաչել ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ նրանք միասնական հայտարարություն էին տարածել ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու կոչով։ Խոսքն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի դեսպանատների մասին է։

Օսման Քավալան հայտնի բարերար, իրավապաշտպան է, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Էմմա Չոբանյան