ԵՄ-ն ի գիտություն է ընդունել տասը դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու` Թուրքիայի որոշումը

Լուրեր

23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
Բոլորը

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել արևմտյան պետությունների տասը դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու՝ Թուրքիայի որոշումը, սակայն ներգրավված երկրները դեռ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը Էրդողանի վերջին հայտարարությունից հետո: Երկրները դեռ ծանուցումներ չեն ստացել, ուստի ես առայժմ զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանատներն ավելի վաղ կոչ էին արել Թուրքիային՝ ազատ արձակել թուրք իրավապաշտպան, ակտիվիստ Օսմանա Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ են կանչվել այս երկրների դեսպանները, նրանց հիշեցվել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։ Այնուհետև Էրդողանը հայտարարել է, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարել 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել Քավալային։

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն Օսման Քավալային մեղադրում են 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության և Գյուլենական շարժման հետ կապերի մեջ։

Տաթև Ֆռանգյան