38 հազար ուսուցչից ընդամենը 1000-ն է մասնակցել կամավոր ատեստավորմանը. ինչո՞ւ է կեսից պակասը հաղթահարել շեմը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.12.2025 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «Լեգիային» ու մոտ է փլեյ-օֆֆի ուղեգրին
11.12.2025 | 23:30
Հունգարիան երկամյա համաձայնագրով Ադրբեջանից 800 միլիոն խորանարդ մետր գազ կգնի
11.12.2025 | 23:14
«Աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ»․ նախարարը ներկայացրել է ապահովագրավճարի վճարման սխեման
11.12.2025 | 23:02
Time-ի «Տարվա մարդը» արհեստական ​​բանականության ստեղծողներն են
11.12.2025 | 22:43
Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն․ հրդեհ բեռնատարում
11.12.2025 | 22:27
Հաքերները կոտրել են ՌԴ-ում միասնական զինվորական ռեեստրի համակարգը մշակող ընկերության սերվերները
11.12.2025 | 22:08
Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին և կողաշրջվել
11.12.2025 | 21:54
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է. Սլովակիայի ԱԳ նախարար
11.12.2025 | 21:15
Փաշինյանի նոր առաջարկը Ալիևին․ վարչապետը սպառնո՞ւմ է պատերազմով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 21:04
Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարողանա բողոքարկել․ Սրբուհի Գալյանը՝ նոր փոփոխությունների մասին
11.12.2025 | 21:00
Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները
11.12.2025 | 20:42
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
11.12.2025 | 20:42
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարային կազմը «Լեգիայի» դեմ խաղում
11.12.2025 | 20:30
«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 20:28
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. Օվերչուկ
Բոլորը

Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցած 996 ուսուցչից միայն 468-ն է գիտելիքների ստուգման արդյունքում հաղթահարել անցողիկ շեմն ու արժանացել հավելավճարի. դա կազմում է մասնակիցների շուրջ 47 տոկոսը: Այսինքն՝ հանրապետության շուրջ 38 հազար ուսուցչից կամավոր ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 2.5 տոկոսը՝ շուրջ 1000 ուսուցիչ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հիշեցնում է՝ ԿԳՄՍ նախարարությունը կանխատեսել էր, որ ատեստավորման համար կգրանցվի 2000-ից ավելի ուսուցիչ, մինչդեռ ժամկետը երկարացնելուց հետո անգամ դիմել է 1300-ից մի փոքր ավելին․ նրանց 30 տոկոսն առհասարակ չի ներկայացել: Սա, ըստ փորձագետի, մեծ խնդիր է:

Երևանի թիվ 166 հիմնական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լիլիթ Կոստանդյանը, որը մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին և հաղթահարել անցողիկ շեմը, վստահ է՝ եթե դպրոցների տնօրենները և, առհասարակ, շրջապատը ուսուցիչներին գոտեպնդեին, ինչպես իր պարագայում է եղել, մասնակիցների թիվն անհամեմատ բարձր կլիներ:

Երևանի թիվ 114 ավագ դպրոցի ուսուցչուհի Թամարա Օհանյանն էլ, որը չի մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին, այն համոզման է, որ պատժի հնարավոր մեխանիզմները դրդում են ուսուցիչներին հապաղել ատեստավորմանը մասնակցելու հարցում:

Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ կան բազմաթիվ ունակություններ և հմտություններ, որոնք թեստով չափել հնարավոր չէ, և կան վաստակաշատ ուսուցիչներ, որոնք տարիքով պայմանավորված գործոնների պատճառով չեն կարող մրցել, օրինակ, երիտասարդների հետ, բայց դա չի նշանակում, թե նրանք վատ ուսուցիչներ են: Իսկ այդ ուսուցիչներին պատժելու մասին, ըստ փորձագետի, խոսք անգամ չպետք է լինի:

Կամավոր ատեստավորման այս փուլին մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներ հետևյալ առարկաների գծով․ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն:

Ըստ առարկաների՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու առարկաներից, իսկ ամենացածր ցուցանիշը՝ քիմիա և աշխարհագրություն առարկաներից:

Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ, օրինակ, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաների գծով դրական արդյունք գրանցելու պատճառներից մեկն այն է, որ դեռ խորհրդային տարիներից այդ առարկաները խորքային կերպով ուսումնասիրվել են:

Լիլիթ Կոստանդյանն էլ, խոսելով թեստերի թերություններից, շեշտում է՝ դրանց ծավալը բավական մեծ է, իսկ երեք ժամը կոնկրետ հայոց լեզվի համար՝ քիչ, այն հազիվ բավարարում է կարդալու և նշումներ կատարելու համար, իսկ հարցին վերադառնալու համար ժամանակ պարզապես չի մնում:

Ի դեպ, Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձավ նաև թեստերի թերի կողմերին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետագա հնարավորությունների մասին:

Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը շուրջ 125 հազար դրամ է. Այսպիսով, 30 տոկոս հավելավճարի դեպքում, ուսուցչի աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոսի դեպքում՝ 50 հազար, 50 տոկոսի դեպքում՝ 61500 դրամով: Արդեն հաջորդ տարվանից գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ բոլոր առարկաների գծով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան