Ավարտվել է «Yerevan Open» շախմատային մրցաշարը. Արման Միքայելյանը՝ երրորդ մրցանակակիր

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած 3 շախմատիստներն էլ վաստակել են 7.5-ական միավոր: Վերջին տուրում Հնդկաստանի ներկայացուցիչներ Նարայանանն ու Պուրանիկ Աբհիմանյուն ոչ-ոքի են խաղացել. վերջինս լրացուցիչ արդյունքներով դարձել է մրցաշարի հաղթող ու արժանացել 2 միլիոն դրամ պարգևի, երկրորդ տեղը գրավել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուկը՝ ստանալով 1 միլիոն 4 հարյուր հազար դրամ: Արման Միքայելյանը վերջին տուրում առավելության է հասել Կարտիկ Վենկատարամանի նկատմամբ:

4-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ու մրցաշարը 5.5 միավորով ավարտել կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Վերջին տուրում ցավալի պարտություն է կրել Դավիթ Շահինյանը՝ միավորը զիջելով Էրիգայիսի Արյունին: Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի է խաղացել Գուկեշի, իսկ Հայկ Երիցյանը՝ Արաշ Դաղլիի հետ: Տիգրան Պետրոսյանը «Yerevan Open»-ն ավարտել է 6 միավորով՝ 9-րդ տուրում հաղթելով Բաչանա Մորչիաշվիլիին: Հովիկ Հայրապետյանն էլ հաղթել է հնդիկ Բարաթ Սուբրամանիյամին ու բավարարվել 9-րդ տեղով:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել ու 200 հազար դրամ մրցանակի է արժանացել Ագրավալ Վանդիկան՝ Հնդկաստանից, իսկ երկրորդ տեղը գրավել է Վաիշալին՝ դարձյալ Հնդկաստանից:

B խմբում վաստակած 8 միավորով լավագույնի կոչմանն արժանացել է Արամ Վարդանյանը: Մրցանակներ էին սահմանված նաև առանձին անվանակարգերում:

«Yerevan Open»-ի բլից մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է, երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել: Կայացած 9 բլից պարտիաներից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վաստակել էր 7,5 միավոր և եզրափակել լավագույն եռյակը:

«Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարին մասնակցել է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:

Երևանի բաց առաջնությունն անցկացվել է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաղկացած էր երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցել է 129 շախմատիստ՝ աշխարհի 10 երկրից: Երևանի բաց մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով. այն բաղկացած էր 9 տուրից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 11 միլիոն դրամ: