ՀՀ-ում անցյալ շաբաթ շուրջ 5 դպրոց անցել է հեռավար ուսուցման․ որոշումը կայացնում են հաստատությունները

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Անցյալ շաբաթվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման․ Factor.am-ին հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հեռավար ուսուցման անցած դպրոցներն են․ Երևանում գործող «Հայ կրթություն» հիմնադրամ մասնավոր դպրոցը, Դիլիջանի ավագ դպրոցը, Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Լուսաղբյուր ու Սարատակ գյուղերի միջնակարգ դպրոցները։

Առկա ուսման տարբերակից հեռավար անցնելու ժամանակահատվածը տևում է 2 շաբաթ։ Եթե երկու շաբաթ անց նոր դեպքեր են արձանագրվում, ապա խնդրին նոր ընթացք է տրվում։

Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ինքն է որոշում անցնել հեռավար ուսուցման, եթե կորոնավիրուսային հիվանդությունն տարածման մակարդակը հաստատությունում գերազանցում է 10 տոկոսը։

«Դպրոցների տնօրենները դիմել են վերադաս մարմիններին՝ մարզպետարաններին, քաղաքապետարաններին, նախարարության ենթակայության տակ գործող դպրոցների դեպքում՝ նախարարությանը՝ հեռավար կրթություն կազմակերպելու վերաբերյալ։

Ունեցել ենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ դպրոցներում հեռավար կրթության անցնելու հարցերը կարգավորվել են տեղային տարբերակով։ Օրինակ, եթե մեկ դասարանում է կոնկրետ բռնկում եղել, ապա միայն այդ դասարանների մակարդակով են անցում կատարել հեռավար կրթության»,- մանրամասնեցին նախարարությունից։

Մասնակի հեռավար կրթության անցած դպրոցները շուրջ մեկ տասնյակ են՝ ներառելով մեկ կամ երկու դասարան։ Սեպտեմբերից սկսած դպրոցները պարբերաբար անցել են հեռավար տարբերակի և երկու շաբաթ անց՝ կրկին առկա ուսուցման։

ԿԳՄՍՆ-ից ասում են՝ այս տարբերակն արդյունավետ է եղել, և վարակը չի տարածվել։

Հնարավո՞ր է՝ դպրոցներն անցնեն հեռավար տարբերակի, սակայն ԿԳՄՍՆ-ն չիմանա այդ մասին, հարցրինք ԿԳՄՍՆ աշխատակցին։ «Իրենք որոշումը կայացնում են և իրազեկում վերադասին․ հնարավոր չէ, որ նախարարությունը տեղյակ չլինի, ներկայացնում են նաև որոշման պատճառը»,- ասացին նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարությունն արդեն դիմե՞լ է բուհերի ռեկտորներին՝ հեռավար կրթության անցնելու հետ կապված․ օրվա ընթացքում նախարարությունն այս մասին հայտարարություն կտարածի։

 

Արփի Հակոբյան