Շարունակվելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը. Գնել Սանոսյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Նախարարը նախ՝ շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին Հայաստանում ՄԱԿ-ի Զրագացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի դերը, իրականացրած և իրականացվելիք ծրագրերը Հայաստանում։

Նախարարն առանձնացրել է հատկապես Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ 34 բնակավայրում իրականացվող ծրագիրը, որը կարող է նպաստել նշված սահմանամերձ բնակավայրերի կենսամակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով սոցիալ-տնտեսական խոցելիությունը և խթանել ցածր եկամուտ ունեցող բնակչության ներգրավմանը եկամուտ ստեղծող և արտադրական գործունեության մեջ։

Նախարարը կարևորել է նաև էներգախնայողության ծրագիրը, որը բացի բնապահպանական կարևոր բաղադրիչ ունենալուց նաև մասնակցային ծրագիր է։ Պետությունը, համայնքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այս ծրագրի շրջանակներում արդեն հաջողություններ ունեն գրանցած։

Սանոսյանը նաև կողմի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի մի քանի մարզերում նոր աղբավայրեր կառուցելու ծրագրի վրա։

Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ հպարտ է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարողացել է աջակցել ՀՀ կառավարությանը համավարակի, ապա նաև պատերազմի ժամանակահատվածում։ Նացվլիշվիլին ընդգծել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին։

Շարունակելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը, զբոսաշրջության, էներգաարդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների և կանանց դերի բարձրացման ուղղությամբ ընթացքում գտնվող իրենց ծրագրերը։ Նացվլիշվիլին նշել է, որ կողմ են համայնքների խոշորացմանը և հույս ունեն, որ գործընթացը կնպաստի կանանց դերի բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ իրենց ու կառավարության տեսլականն ապագա ծրագրերրի վերաբերյալ համընկնում են»,- ասված է հաղորդագրությունում։