Մթնոլորտում CO2-ի մակարդակը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի․ ՄԱԿ

Լուրեր

23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
Բոլորը

2020 թվականին մթնոլորտում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան շարունակել է աճել՝ չնայած կորոնավիրուսային համաճարակի հետ կապված բազմաթիվ արդյունաբերական սահմանափակումներին: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտարարել է, որ CO2-ի մակարդակը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի՝ 2019 թվականի 410,7 ppm-ից հասնելով 413,2 ppm-ի:

Այս կապակցությամբ WMO-ի գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը նախազգուշացրել է, որ եթե կլիմայի պաշտպանությանն ուղղված շատ ավելի կոշտ միջոցներ չձեռնարկվեն, աշխարհը չի կարողանա հասնել Փարիզի համաձայնագրի նպատակներին՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանի սահմաններում պահելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ WMO-ի՝ CO2-ի կոնցենտրացիայի աճն անցած տարում ավելի էական է եղել, քան 2011-ից 2020 թվականներին ընկած ժամանակահատվածի միջին ցուցանիշը։ Համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական անկման պատճառով 2020 թվականին նոր արտանետումների ծավալը նվազել է 5,6%-ով, սակայն, ինչպես նշել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում, դա նկատելի ազդեցություն չի ունեցել մթնոլորտում երկարատև ջերմոցային գազի կոնցենտրացիայի կամ դրա աճի տեմպերի վրա։

Տաթև Ֆռանգյան