Իսրայելը հարվածել է Սիրիայում իրանամետ աշխարհազորայինների դիրքերին

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը Դամասկոսից 40 կիլոմետր հարավ գտնվող Կունեյտրա նահանգում հարվածել է սիրիական բանակի և իրանամետ աշխարհազորայինների դիրքերին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Hadath հեռուստաալիքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական ինքնաթիռը հրթիռներով հարվածել է ցամաքային թիրախներին Ալ-Բաաս քաղաքի մերձակայքում և Ալ-Քուրում գյուղի մոտակայքում։ Նյութական վնաս է հասցվել, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հավելենք, որ հոկտեմբերի 14-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել էին Պալմիրայից հարավ-արևելք գտնվող Т-4 ռազմական օդանավակայանը (Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա): Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խոցվել է այնտեղ տեղակայված իրանական անօդաչու թռչող սարքերի բազան։ Շիա ջոկատների մարտիկները, որոնք կռվում են սիրիական զորքերի կողմից, կորուստներ են կրել։

Հոկտեմբերի 8-ին էլ վեց սիրիացի զինվոր և 12 շիա աշխարհազորայիններ էին վիրավորվել T-4 օդանավակայանի վրա իսրայելական օդուժի հարձակումը հետ մղելիս։

Տաթև Ֆռանգյան