211 նոր ավտոբուսներն արդեն Երևանում են․ երթուղի դուրս կգան մինչև տարեվերջ

Լուրեր

17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
Բոլորը

Չինաստանից Հայաստան ներկրվող 211 ավտոբուսներն արդեն Երևանում են, Factor.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Եվրասիական կառույցներում պետք է իրականացվեն լիցենզավորման և այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Դրանք ավարտելուց հետո կանցկացվի երթուղին սպասարկող կազմակերպության մրցույթ»,- ասաց խոսնակը։

Ավելի վաղ Կարապետյանը մեզ տեղեկացրել էր, որ ավտոբուսները երթուղի դուրս կգան այն բանից հետո, երբ բոլոր 211-ն էլ լինեն Երևանում։

Կարապետյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է գործարկել ավտոբուսները, սակայն հարցին՝ մասնակի՞, թե՞ ամբողջությամբ, Կարապետյանն ասաց, որ հստակ թիվ չկա, կգործարկվեն այնքան, որքան հնարավոր լինի գործարկել։

 

Արփի Հակոբյան