Իշխանությունը փորձում է քողարկել սահմանագծում առկա իրավիճակը. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը: Այս մասին այսօր հրավիրած խորհրդարանական ճեպազրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունը խուսափում է ընդդիմության հետ որևէ ձևաչափով քննարկումից։

Աբրահամյանի դիտարկմամբ՝ սահմանազատման հետ կապված բարդագույն իրավիճակ է։

«Հայաստանը միանգամից փորձում է միջազգային հանրությանը և շահագրգիռ կողմերին տեղեկացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով, ընդհուպ, հղում է անում խորհրդային քարտեզներին, որի հիման վրա պետք է տեղի ունենան այդ գործընթացները», – ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ իշխանության՝ հրատապ այս քայլերի իրականացումը, շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել։

Աբրահամյանն ընդգծեց՝ դելիմիտացիան բավականին երկար գործընթաց է ու կարող է Հայաստանը մտնել մի գործընթացի մեջ, որը հետագա տասնամյակներին բավականին վտանգավոր իրավիճակների կարող է բերել։

«Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի շուրջ, պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ու դրա միջազգային ճանաչման հարցը»,- ընդգծեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: