Մարտի 31-ին կոնկրետ գործողություններ կլինեն. Ալեն Սիմոնյան

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին կհրապարակի այն ճանապարհային քարտեզը, որով պայքարելու է Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրության դեմ: Թեմայի առնչությամբ Factor.am-ը զրուցել է կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդամենը 2-3 օրից կհրապարակի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզը, ի՞նչ փուլում եք այժմ:
-Մեր աշխատանքներն արդեն վերջնական փուլում են, մարտի 31-ին կհրապարակենք ամբողջը՝ բացառությամբ այն մանրուքների, որոնց հետ կապված պետք է տեղում կողմնորոշվել: Արդեն կամաց-կամաց քողը բացում ենք, ուզում ենք այնպես լինի, որ բոլոր հարցերին պատրաստ լինենք, այնպես չստացվի, որ որևէ հարցի պատասխան չունենանք:

-Մարտի 31-ին ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում հրապարակել ձեր ճանապարհային քարտեզը:
-Որ ասեմ՝ ինչ ձևաչափով է հրապարակվելու, արդեն կասեմ, թե ինչ է իրենից ներկայացնում: Գործողության վայրից եթեր կլինի, որը ամեն ինչի մասին կպատմի:

-Իսկ վայրն ու ժամը՞:
-Վայրը չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ Ազատության հրապարակը չի լինելու, իսկ ժամը երևի թե առավոտյան:

-Այսինքն՝ մարտի 31-ին արդեն գործողություննե՞ր եք իրականացնելու, բացի քարտեզի հրապարակումից:
Այո՛, քարտեզի հրապարակումը հենց գործողությունների մեկնարկն է լինելու:

-Մինչ ձեր կուսակցությունը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մեկնարկին է պատրաստվում, ՀՀԿ-խոսնակ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ կեղծ օրակարգ եք ստեղծել, ձեր գործողությունները «բլեֆ» է որակում և այլն: Ինչպե՞ս կարձագանքեք:
-Իրենք են իրականում մեծ բլեֆ արել՝ ԱԺ ընտրությունների ժամանակ առաջին եռյակում ներառելով Վիգեն Սարգսյանին, Տարոն Մարգարյանին և Արփինե Հովհաննիսյանին: Մերկելի օրինակն են բերում, բայց երբ գերմանացի ընտրողը գնում է ընտրելու, ինքը գիտի, որ իր վարչապետի թեկնածուն առաջին եռյակում ներկայացված մեկն է, այլ ոչ թե՝ ում կորոշի այդ կուսակցությունը: Իրենք այստեղ հերթական անգամ խաբել են հասարակությանը, ցույց տալով, որ եռյակում վարչապետի պոտենցիալ թեկնածուներն են: Եթե թեկնածուին ցույց չես տալիս, գուցե մի օր էլ հորեղբորդ տղային դնես վարչապետ, բայց հարց է՝ ընտրողը, որը ենթադրեք՝ ազնիվ մղումներով Հանրապետականին ձայն է տվել, եթե չլիներ հայտարարություն, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը չի ստանձնի և եթե Սերժ Սարգսյանը գլխավորեր ցուցակը, արդյոք ընտրողները կգնային և Սերժ Սարգսյանի անունը տեսնելով քվեաթերթիկի մեջ, կքվեարկեին:
Այստեղ խաբկանք կա, որովհետև ակնհայտ է, թե իրենք ինչ արեցին, նույնիսկ մի մարդու, ով չէր կարող մասնակցել ընտրություններին՝ժամկետի պատճառով, իրենք դրեցի իրենց կուսակցության PR-ը կառուցեցին Կարեն Կարապետյանի վրա: Նույնիսկ պաստառների մեծ մասում Սերժ Սարգսյանը չի եղել, այստեղ նորից խաբել են, բլեֆ են արել: Եվ եթե ուզում են նման կերպով արդարացնել, թե իրենք պետք է ընտրեն Սերժ Սարգսյանին, թող նոր ընտրություններ նշանակեն, Սերժ Սարգսյանը լինի առաջին համարը, և մենք կտեսնենք՝ արդյոք նույն արդյունքը կկրկնե՞ն, թե՞ ոչ:

-«Քաղաքացիական պայմանագրին» չի՞ հուսահատեցնում այն, որ անգամ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները չեն հավատում այն պայքարին, որ դուք առաջիկայում սկսելու եք:
-Դա մեզ չի հուսահատեցնում: Ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որը չի մասնակցի այս գործընթացին՝ անկախ դրա ելքից, կհայտնվի շատ դժվար քաղաքական կացության մեջ և իր քաղաքական ճանապարհի ընթացքում խնդիրներ կունենա: Պատմությունը կգնահատի և իր ընտրողը նույնպես գնահատականը կտա: Այդ գնահատականը շատ վատ կացության մեջ կդնի բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք ինչ-որ փուլում չմիանան այս շարժմանը: Ես մեծ հույս ունեմ, որ մեր գործընկերները ինչ-որ փուլում կմիանան այն որդեգրած սկզբունքին, որ իրենք հռչակել են, խոսքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին է վերաբերում, որովհետև այդ անընդունելին ուղղակի ասելով և խորհրդարանում լավ տեքստեր ասելով չէ:

-Չնայած «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հայտարարություններին ՔՊ-ում դեռ հույս ունեք, որ իրենք ինչ-որ փուլի կմիանա՞ն ձեզ:
-Ես իրենց հավատում եմ, սրանով ամեն ինչ ասված է:

Շողիկ Գալստյան