«Այսօր լավ աշխատանք ունենալու տարբերակներից մեկն արտագաղթն է»․ Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանի քննարկումն Արմեն Սարգսյանի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ապագայի զրույցներ» խորագրի շրջանակում քննարկում է ունեցել ռուսաստանյան Yandex ընկերության փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։

Քննարկման առանցքում եղել են նորագույն տեխնոլոգիաները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։

Պատասխանելով նախագահ Սարգսյանի՝ տեխնոլոգիական զարգացման ապագա միտումների և այդ ոլորտում Հայաստանի՝ որպես շահառու հանդես գալու մասին դիտարկմանը՝ Տիգրան Խուդավերդյանը մասնավորապես նշել է, որ համավարակը, բազմաթիվ ցավալի հետևանքներից բացի, նաև որոշակի փոփոխություններ է առաջացրել աշխարհում, և այս նոր իրողություններում Հայաստանը նույնպես կարող է շահել։ «Երկար տարիներ խոսվում էր այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը, հեռավար աշխատանքը։ Մենք 30 տարի առաջ դիտում էինք ամերիկյան ֆիլմերը վիրտուալ իրականության մասին, սակայն այդ ամենը մնում էր միայն մեր երազանքը։

Համավարակի պատճառով մարդկության վերաբերմունքը արմատապես փոխվեց թե’ կրթական տեխնոլոգիաների, թե’ հեռավար աշխատանքի հանդեպ,- նշել է Yandex -ի փոխտնօրենը։ -Հայաստանը գտնվում է այնպիսի վայրում, որը տրանսպորտային և լոգիստիկ առումով դժվար հասանելի է։ Սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ աշխարհի մասը, որտեղ ճանապարհները վիրտուալ են։ Եվ դա հնարավոր է համացանցային տեխնոլոգիաների միջոցով։ Սա նոր աշխարհ է, որտեղ Հայաստանը կարող է շահել»։

Տիգրան Խուդավերդյանի դիտարկմամբ՝ նոր իրողությունները նաև նոր հնարավորություն են Հայաստանի համար։ «Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար բարդ է իրեն թույլ տալ ունենալ այնպիսի զարգացած կրթական համակարգ, ինչպիսին ունեն զարգացած երկրները, քանի որ պետք է այստեղ հրավիրել ուսուցիչների, պրոֆեսորների, գիտնականների։ Դա թանկ է։ Սակայն եթե խոսում ենք մի աշխարհի մասին, որտեղ կարելի է կրթություն ստանալ՝ նստելով Հայաստանում, իսկ պրոֆեսորը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում, ապա նման աշխարհում Հայաստանում գտնվող մարդը հավասար պայմաններում է հայտնվում աշխարհի ցանկացած կետում գտնվող այլ մարդու հետ,- ընդգծել է Yandex -ի փոխտնօրենը։ -Կրթված մարդը պետք է հնարավորություն ստանա ունենալ աշխատանք, իսկ այսօր լավ աշխատանք ունենալու տարբերակներից մեկն արտագաղթն է։ Կորոնավիրուսն արեց այնպես, որ աշխարհի առաջատար ընկերություններն արմատապես փոխել են վերաբերմունքը մարդկանց հեռավար աշխատանքի ընդունելու հարցում։

Այժմ մեր բոլոր գործընկեր ընկերությունները սկսել են հեռավար աշխատանքի ընդունել մարդկանց, քանի որ կան տեխնոլոգիաներ, որոնք հեռավար աշխատանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Բացի այդ, փոխվել է մարդկանց գիտակցությունը։

Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից՝ պահպանելու ինքն իրեն, մյուս կողմից՝ հասանելիություն ստանալու այս ողջ համաշխարհային հարստությանը»։

Նախագահ Սարգսյանն ու Տիգրան Խուդավերդյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի հզորացման գործում անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի ողջ ցանցը, գիտելիքներն ու տաղանդը։