«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում թեմատիկ քննարկումները կշարունակվեն վաղը

Լուրեր

16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ընթացքում այսօր տեղի են ունեցել գագաթնաժողովի հիմնական երկու թեմաներին՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիական զարգացումներին նվիրված լիագումար նիստերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Գլոբալ վերափոխումներ և քվանտային քաղաքականություն. մարտահրավեր անհայտին» խորագրով լիագումար նիստի ընթացքում քննարկումները ծավալվել են միջազգային հարաբերությունների՝ գոյություն ունեցող համակարգի վերափոխումների և փոփոխվող աշխարհի նոր մարտահրավերների շուրջ:

«Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում» խորագրով լիագումար նիստի թեմաները վերաբերել են արցախյան 44-օրյա պատերազմին և տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, քաղաքական դերակատարների նպատակներին և կայուն խաղաղության հաստատման հնարավորություններին:

Անդրադարձ է եղել նաև Եվրոպայի և Եվրասիայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգային մարտահրավերներին և դրանց հնարավոր ազդեցությանը գլոբալ ու տարածաշրջանային համատեքստում:

Լիագումար նիստերի բանախոսների թվում են եղել Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, «Սթիմսոն Եվրոպայի» գործադիր տնօրեն Կավա Հասանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, միջազգային գիտական և փորձագիտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկումներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և աշխարհի տարբեր երկրներից քաղաքական, տնտեսական ոլորտների հայտնի ներկայացուցիչների միջև։

Գագաթնաժողովի հիմնական թեմաների շուրջ նախագահ Սարգսյանը տեսակապի միջոցով զրույցներ է ունեցել ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի, Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերի, Monthly Barometer-ի գործընկեր Ֆիլիպ Բուրգինյոնի հետ:

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում թեմատիկ քննարկումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 24-ին։