Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. առաջադրվել են մեղադրանքներ, հայտարարվել՝ հետախուզում

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. 4 անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2017թ. Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ բնակարան գնելու հարցում աջակցելու պատճառաբանությամբ իրենից խարդախությամբ հափշտակել են գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ 2017թ. հունիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Երևանի բնակիչը ճանաչվել է տուժող: 

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից 4-ը Երևանի բնակիչներ են, 1-ը՝ Էջմիածնի, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, մեխանիզմը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 47-ամյա բնակիչը, տեղեկանալով տուժողի՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես անշարժ գույքի գործակալ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի ընկեր և խոստացել աջակցել ՊՆ-ից 2 բնակարան ձեռք բերելու հարցում։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ 47-ամյա տղամարդը բնակարանի պոտենցիալ գնորդին ծանոթացրել է իր տարբեր ընկերների հետ, որոնցից ոմանք ներկայացել են որպես Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության պաշտոնյաներ և պատրաստակամություն հայտնել աջակցել բնակարանի ձեռք բերման հարցում։  Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներն իրականացնելու, կաշառք տալու պատրվակով գնորդից պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ 16.800 ԱՄՆ դոլար գումար: Քննության տվյալներով՝ խարդախությամբ գումար հափշտակելուն առնչություն է ունեցել 5 անձ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործը 4 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։