Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարի երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Էլիդա Քոչարյանը երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել։
60 կգ քաշային հայ մարզուհին, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ, և միայն եզրափակիչում զիջելով ռուս մրցակցին՝ արժանացել է արծաթե պարգևի։
Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, սա մեր մարզուհու համար արդեն մեկ քայլով առաջընթաց է։ Հարություն Նազարյանի սանը Եվրոպայի նախորդ առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ։